երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արթուր  Հովհաննիսյանը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Արթուր Հովհաննիսյանը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության քարտուղարին դատի էր տվել հետևալ խոսքերի համար։

«…Դե, մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող ա «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, վատ հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին, որ պախարակի էդ մարդուն, ինչը նորմալ երևույթ ա «Ժողովուրդ» օրաթերթի համար….»։

Դատարանը վճռել է, որ վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Հովհաննիսյանը պարտավոր է հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից արված այս հայտարարությունը, անհնարինության դեպքում` հերքումն իրականացնել ArmԼur.am էլեկտրոնային կայքով:

Վճռել է նաև Արթուր Հովհաննիսյանից հօգուտ «Ժողովուրդ»–ի բռնագանձել 300 000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 29 000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

«Ժողովուրդը» բողոքարկելու է այս որոշումը, քանի որ գտնում է, որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է ներողություն խնդրել ԱԺ ամբիոնից և փոխհատուցել ԶԼՄ–ին հասցված նյութական վնասը, որը գնահատված է 4 մլն ՀՀ դրամ:

  • Կիսվել: