չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դատախազության վրա բոչկեք չեն կարող գլորեն, այն վերևում է, բոչկեքը վերեւ չեն կարող բարձրանալ․ Արթուր Դավթյան

Դատախազության վրա բոչկեք չեն կարող գլորեն, այն վերևում է, բոչկեքը վերեւ չեն կարող բարձրանալ․ Արթուր Դավթյան

Այսօր Ազգային ժողովում Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունեն   Դատախազությունն ու այլ իրավապահ մարմիններ, Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն «բոչկա են գլորում» Դատախազության վրա,արշավ է այդ կառույցի դեմ, Արթուր Դատվթյանն ասաց, որ իրավապահ մարմինների միջև հարաբերությունները կարգավորվում են ըստ օրենքի։

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ հակասությունների մասին գրում են, Արթուր Դավթյանն ասաց․«Անլուրջ խոսակցություններ են, համագործակցությունը և այլ շփումները իրավապահ մարմինների հետ օրենքով հստակ նախատեսված են։ Եթե որոշակի վարքագիծ, որոշակի գործողություն որևէ մեկի դուրը չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում ինչ–որ բան ասել , դրանք պարապ զրույցներ են։ Ինչ վերաբերում է գլորելուն, սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ Դատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ»,–ասաց Դավթյանը, հավելելով, որ բացառությամբ դատարանի, Դատախազությունը քրեականհետապնդման ոլորտում ամենավերևում է։ 

  • Կիսվել: