ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Դավթյանի հետ չի քննարկվել ԲԴԽ նախագահի պաշտոնում նշանակվելու հարց. Դատախազություն

Արթուր Դավթյանի հետ չի քննարկվել ԲԴԽ նախագահի պաշտոնում նշանակվելու հարց. Դատախազություն

Դատախազությունը հերքում է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իբր ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնավարումը ավարտելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

Դատախազությունից հայտնում են, որ Արթուր Դավթյանի հետ այդ թեմայով քննարկում չի եղել։
 
«Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել»․- հայտնել է դատախազի խորհդրական Գոռ Աբրահամյանը:
 
Նշենք, որ շուտով լրանում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, իշխանությունները Գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել են արդարադատության նախարարի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
 

  • Կիսվել: