շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ գործը դատարանում է

Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ գործը դատարանում է

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշվում է, որ քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ՝ մայիսի 20-ին, եւ նույն օրը մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Հիշեցնենք, որ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։

Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ հարվածել է ոստիկանության ծառայողին:

  • Կիսվել: