շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արտակ Շաբոյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Արտակ Շաբոյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանն ու ընտանիքի անդամներն օգոստոսի 23-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից։

Դատախազությունը Արտակ Շաբոյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։

Դատախազություն են հրավիրվել նաեւ նրա կինը` Քրիստինե Եղիազարյանը, մայրը՝ Մարիետա Մանուկյանը և դուստրը՝ Անի Շաբոյանը։

  • Կիսվել: