ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել, ավելի ուշ ՔԿ-ն հայտարարություն կտարածի։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պրոդյուսերի մահվան կապակցությամբ վարույթը նոր է նախաձեռնվել, զարգացումների մասին դեռ վաղ է խոսել։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հուլիսի 15-ին դատական նիստի ընթացքում հանկարծամահ էր եղել։ 

Նույն օրն արդարադատության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր քրեակատարողական ծառայության պարզաբանումը Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ Գրիգորյանը առողջական հավանական խնդիրների մասին տեղեկություններ չի ներկայացրել, եղել է բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է հակահիպերտենզիվ բուժում, և բուժման ֆոնի վրա հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում։ «Միաժամանակ, հարկ է նշել, որ Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ», - նշվում էր ԱՆ հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: