չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա այս պահին էլ կալանքի տակ է, այդ որոշումը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, որն այսօր մերժվեց։

 

  • Կիսվել: