երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարացվեց

Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարացվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով։ Որոշումը կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։

Վճիռը ներկայացնելիս դատավոր Վահե Դոլմազյանն ասաց․ ՛՛Սույն գործով մեղադրյալ Արմեն Գևորգի Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունվարի 15-ը՛՛

Նշենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 16-ին։ Սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։

 

  • Կիսվել: