շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործը դատարանում է

Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկող 25-ամյա և 38-ամյա քաղաքացիների միջև:

Վեճի ընթացքում 25-ամյա երիտասարդը, սեփական անձը վեր դասելու մոլուցքով տարված, սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով ավտոմեքենայի բաց պատուհանից մեկ կրակոց է արձակել 38-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: