ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
 
՛՛Արման Թաթոյանը յուրացրել է Ֆեյսբուքում առկա ՄԻՊ պաշտոնական էջը և էջի հասցեն անվանափոխել է իր անունով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։
 
Ի դեպ, էջը ստեղծվել է 2016 թվականի հունիսին և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այն պատկանում է ՄԻՊ գրասենյակին, և առնվազն աշխատանքային էթիկետի տեսանկյունից՝ պետք է փոխանցվեր Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին, ով արդեն ստանձնել է Պաշտպանի պարտականությունները։
 
Ինչպես երևում է կից լուսանկարից՝ Պաշտպանի պաշտոնական կայքում առկա ֆեյսբուքյան հղումը ունի հետևյալ տեսքը՝ https://www.facebook.com/Armenianombudsman/?ref=br_rs ։
Սակայն այս հղումը հասանելի չէ, քանի որ տվյալ էջի հասցեն փոխվել է, դարձել է https://www.facebook.com/TatoyanArman ՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: