հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արման Թաթոյանը Գեղարքունիքում է. կհավաքի լրացուցիչ փաստեր Ադրբեջանի հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին

Արման Թաթոյանը Գեղարքունիքում է. կհավաքի լրացուցիչ փաստեր Ադրբեջանի հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին

ՄԻՊ աշխատակազմը Գեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղերում:

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ կհավաքեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։

«Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։

Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը», - նշել է ՄԻՊ-ը։

  • Կիսվել: