ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արման Բաբաջանյանը հանդիպել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետի հետ

Արման Բաբաջանյանը հանդիպել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետի հետ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր կարևոր մի քանի խնդիրներով հանդիպել է ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:

Պատգամավորը նշել է. «Այսօր կարևոր մի քանի խնդիրներով հանդիպել եմ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, ով որակապես այլ, սկզբունքորեն հեղափոխական պատկերացում ունի մեր երկրում ամուր ոստիկանական համակարգ կայացնելու մասին։

Ոստիկանությունը պետք է համընթաց շարժվի հանրային զարգացումներին, մերթընդմերթ, նույնիսկ, մի քանի քայլ առաջ լինի: Ոստիկանությունը պետք է դառնա ոչ միայն պետականության կարևոր հիմնասյունը, այլև օրենքին, իրավունքին ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակը:

Ուզո՞ւմ ենք, որ պետությունը լինի պաշտպանված, ուրեմն նախ մենք պետք է պաշտպանենք ոստիկանությանը։

Ոչինչ չպետք է խնայել ամուր ոստիկանական համակարգ ունենալու համար։ Ոստիկանությունը մշտապես պետք է զգա երկրում քաղաքական իշխանության՝ ի մասնավորի Ազգային ժողովի, աջակից շունչն ու համագործակցելու պատրաստ մեկնված ձեռքը»։

  • Կիսվել: