հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդարադատության նախարարությունը` դատապարտյալի ինքնավնասման դեպքի մասին

Արդարադատության նախարարությունը` դատապարտյալի ինքնավնասման դեպքի մասին

Արդարադատության նախարարությունը տեղեկացված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հ. Գալստյանի կողմից ինքնավնասում կատարելու փաստի մասին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: 

Բողոքի հիմքում ընկած փաստերն ուսումնասիրելուց հետո նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանը հայտնել է, որ իր դեմ սկսած արշավի պատճառով կարել է իր աչքերը և պահանջում է, որ արդարադատության նախարարը և ՀՀ վարչապետը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկում։

  • Կիսվել: