երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացման համար 2023-ի բյուջեից նախատեսվում է ուղղել 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ

Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացման համար 2023-ի բյուջեից նախատեսվում է ուղղել 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկայացրել նախարարության՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերը։ Ըստ այդմ՝ ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել է 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, 2023 թվականի ընթացքում նախարարությունն իրականացնելու է պետական բյուջեի 8 նախագծեր, այդ թվում՝ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով:

«Նախարարությունը շարունակելու է ապահովել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Նախատեսվում է Պրոբացիայի ծառայությանը վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով:

Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում կշարունակի իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման և վերազինման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2023թ.-ի ընթացքում կիրականցվեն նաև ռազմավարություններից և նպատակներից բխող մի շարք այլ նախագծեր։

 

  • Կիսվել: