հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատի մարզում «Յանդեքս» տաքսու վարորդին թալանել են, իջեցրել Opel-ից և դիմել են փախուստի

Արարատի մարզում «Յանդեքս» տաքսու վարորդին թալանել են, իջեցրել Opel-ից և դիմել են փախուստի

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Գնել Ա.-ն և հայտնել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել և տարել են իր կողմից վարած ավտոմեքենան:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Վահե  Միրզոյանի , վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: