ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արամ Վարդևանյանն անդրադարձել է ՍԴ-ի՝ ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշմանը

Արամ Վարդևանյանն անդրադարձել է ՍԴ-ի՝ ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշմանը

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ-ի՝ ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշմանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Պատերազմի առաջին իսկ օրվանից իշխանության ակնհայտ ստի ու կեղծիքի գործելաոճին, ավելացել էր նաև բոլոր ԶԼՄ-ներին լռեցնելու և այդ ստերը ամեն կերպ չբացահայտելու հատուկ նախապես մշակված ծրագիրը։ Դրա հիմքը կառավարության հայտնի որոշումն էր որով այլևս չէր կարելի բոլորին սուտ տարածող իշխանության <<արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող>> հրապարակումներ կատարել։
Ինչպես միշտ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքեց այս խնդրին, դիմեց Սահմանադրական դատարան և ՍԴ-ն կասեցրեց այդ դրույթը։

Այսօր արդեն հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը որով հենց կառավարության որոշման 9.1 կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ
որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչվեց Սահմանադրությանը ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ։՛՛

  • Կիսվել: