հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք. փաստաբան

Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք. փաստաբան

Արամ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հաղորդել է դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին:

՛՛1. Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությամբ,

2. Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,

3. Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,

4. Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:

Սրանք սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են»,-սոցցանցի իր էջում գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցած՝ դրոշների շքերթի ժամանակ Նիկոլյանը մարզադահլիճից վազել էր բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել Ադրբեջանի դրոշը, վառել և դուրս հանել դահլիճից:

  • Կիսվել: