շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործն ուղարկվել է դատարան

Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործն ուղարկվել է դատարան

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործը գլխավոր դատախազությունն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Դատախազությունը պահանջում է բռնագանձում՝ հօգուտ պետության։

Այս գործով անցնում են Արամ Հարությունյանը, իր կինը՝ Հասմիկ Աբգարյանը և նախկին պաշտոնյայի հետ փոխկապակցված Արշակ Ջավադյանը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գույքի և ինչ գումարի մասին է խոսքը, դատախազությունը դեռ մանրամասներ չի հրապարակում։ Արամ Հարությունյանը 2018-ից հետախուզվում է:

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ դատարան ուղարկված երրորդ գործն է: Մինչև այդ դատարան է ներկայացվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:

  • Կիսվել: