շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արամ Հարությունյանի` 14 մլն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ գործը լրացուցիչ քննության կենթարկվի

Արամ Հարությունյանի` 14 մլն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ գործը լրացուցիչ քննության կենթարկվի

ՀՀ Դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին է վերադարձրել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը՝ լրացուցիչ քննություն իրականացնելու նպատակով։ Այս մասին «Էկոլուրին» հայտնեցին ՀՀ Դատախազությունից։ Թե որն է լրացուցիչ քննության պատճառը՝ Դատախազությունից այս պահին չեն մեկնաբանում: Հարցին՝ թե որքան կտևի լրացուցիչ քննությունը՝ նույնպես դժվարացան պատասխանել: 

Հիշեցնենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությանյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտի մասին: Հեռակա վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

  • Կիսվել: