չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արա Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ գործով ներգրավվելու միջնորդությունը ուղարկվել է քննիչին. Գոռ Աբրահամյանը՝ զինծառայողների հարազատներին

Արա Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ գործով ներգրավվելու միջնորդությունը ուղարկվել է քննիչին. Գոռ Աբրահամյանը՝ զինծառայողների հարազատներին

Արա Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ գործով ներգրավվելու միջնորդությունը ուղարկվել է քննիչին: Այս մասին այսօր դատախազության մոտ հավաքաված 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ դատախազ Արթուր Դավթյանը երեկ հանդիպել էր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատների հետ։ 

Դատախազ Արմեն Մուրադյանն էլ հավելեց.

«Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքաննություն։ Բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի»։

Զինծառայողների հարազատները անհնազանդությունների միջոցով պահանջում են պատասխանատվության ենթարկել իշխանություններին։

Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

  • Կիսվել: