հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ԲԿ-ի՝ իրեն աշխատանքից ազատելու հարցով, մերժվել է

Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ԲԿ-ի՝ իրեն աշխատանքից ազատելու հարցով, մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ընդդեմ ԲԿ-ի` իրեն աշխատանքից ազատելու հարցով: Այս մասին ասված է «Դատալեքս» տեղեկատվական պաշտոնական կայքէջում։

Մինասյանը պահանջում էր անհիմն ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքում։

Ըստ դատական ակտի` ԲԿ-ի և Արա Մինասյանի միջև կնքված պայմանագրով սահմանվել է, որ ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ, առանց պայմանագրով նախատեսված հիմքերի, իրավասու մարմնի որոշմամբ լուծելու պայմանագիրը, որի մասին Մինասյանը տեղյակ է եղել, և քննարկվող իրավիճակը ամբողջությամբ կարգավորվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, այսինքն՝ ընկերության ժողովին ուղղակի իրավունք է վերապահված ցանկացած ժամանակ լուծել տնօրենի հետ կնքված պայմանագրերը, հետևաբար` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ժողովը լուծել է տնօրենի հետ կնքված պայմանագիրը` իրացնելով իրեն վերապահված իրավունքը:

Արա Մինասյանը նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Նա հետախուզման մեջ է:

  • Կիսվել: