չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել (տեսանյութ)

Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել (տեսանյութ)

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մասիսցի 50, 39 և 36-ամյա երեք տղամարդ թմրանյութ են պահում և օգտագործում, և 50-ամյա տղամարդու «Մերսեդես» ավտոմեքենայով շարժվում են դպրոցի ուղղությամբ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ տղամարդիկ հայտնաբերվել են, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել  ու տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Անձնական խուզարկությամբ 50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Վարորդը հայտնել է, որ մեքենայի սրահում «մեթադոն» տեսակի թմրանյութ կա:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով 2 ներարկիչ, ընդհանուր 40 մգ նույն լուծույթով երկու սրվակ, մարիխուանայի նմանվող մոխրացված հետքերով կաթուցիչներ և կրիստալ տեսակի թմրանյութով ծխախոտի տուփ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: