երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը` բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Ոստիկանությունից հայտնում են, որ արդյունավետ էր հատկապես Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Նոյեմբերյանի և Դիլիջանի բաժիններում արձանագրվել է հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։ Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն ու ռազմամթերք։ Իջևանի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում Այգեհովիտ գյուղի մի բնակիչ բաժին է բերել ողորկափող հրացան ու ռազմամթերք։

Ոստիկանության Արաբկիրի և Մետրոպոլիտենի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել են թմբուկավոր և ինքնաշեն ատրճանակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի, ինքնաշեն ատրճանակի, ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Կումայրիի բաժնի քրեական հետախույզների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատարական աշխատանքի շնորհիվ էլ Նոյեմբերյան բնակավայրի մի բնակիչ բաժին է բերել հրացան և ռազմամթերք։

Եղեգնաձորի բաժնում արձանագրվել է ազդանշանային ատրճանակ, ինքնաշեն զենք, հրացանի փողեր և մեխանիզմ, նաև ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Բացատրական աշխատանք են իրականացրել Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ կամավոր հանձնել են ակոսափող հրազեն և ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: