երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ապօրինի որդեգրման քրգործով Լիաննա Կարապետյանը 3 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

Ապօրինի որդեգրման քրգործով Լիաննա Կարապետյանը 3 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի ձերբակալությունը, InfoPort.am-ին հայտնեց Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ, ըստ Խաչատրյանի, դատարանը որոշել է Կարապետյանի նկատմամբ կիրառել այլընտանքային խափանման միջոց. 3 մլն դրամ գրավի դիմաց նա ազատ կարձակվի։ «Գումարը վճարելուց հետո տիկին Կարապետյանը ազատ կարձակվի», -ասաց Խաչատրյանը՝ հրաժարվելով իրենց պաշտպանական մարտավարության մասին տվյալներ ներկայացնելուց։

Հիշեցնենք՝ աղմկահարույց՝ օտարկերկրացիների կողմից Հայաստանից ապօրինի երեխա որդեգրելու վերաբերյալ քրեական գործով Լիանա Կարապետյանը մեղադրյալ է։ Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ «Պաշտոնական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը» և 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ «պաշտոնեական կեղծիքը» հատկանիշներով։

  • Կիսվել: