ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապօրինի որդեգրման գործով «Հանրապետական» ծննդատան փոխտնօրենը կմնա ազատության մեջ

Ապօրինի որդեգրման գործով «Հանրապետական» ծննդատան փոխտնօրենը կմնա ազատության մեջ

«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, որ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն, ով անցնում է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: 

Ջերջերյանի, Աբրահամյանի, Կարապետյանի և Գ․-ի մասնակցությամբ գործը հարուցվել է ԱԱԾ-ում՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, ապա դրա վարույթը փոխանցվել է Քննչական կոմիտե:

  • Կիսվել: