երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեխաների ապօրինի որդեգրումների գործով անցնող Լիանա Կարապետյանը կալանավորվել է

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով անցնող Լիանա Կարապետյանը կալանավորվել է

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է: Այս մասին InfpPort.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:

Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելի վաղ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: