երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ապօրինի հատել էին 120 կաղնի

Ապօրինի հատել էին 120 կաղնի

Դեկտեմբերի 19-ին Արագածոտնի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին գրություն էր ստացվել կաղնու տարբեր տրամագծի 120 ծառ ապօրինի հատելու մասին:
Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել Բյուրական գյուղի չորս բնակչի: Նրանք հայտնել են, որ 120 կաղնին էլ իրենք են ապօրինի հատել որպես վառելափայտ օգտագործելու համար:
Ապօրինի հատված ծառերը հայտնաբերվել են:

Բյուրականցի չորս տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: