չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ապօրինի գույքի բռնագանձումը չի կարող իրականացվել քաղաքական ճանապարհով. Հարությունյան

Ապօրինի գույքի բռնագանձումը չի կարող իրականացվել քաղաքական ճանապարհով. Հարությունյան

«Ես և մեր խմբակցությունն ունենք չափազանց դրական վերաբերմունք ապօրինի գույքի բռնագանձման գաղափարին»,-իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ նշելով, որ այն ընդունված երևույթ է զարգացած երկրներում։

Ընդդիմադիր պատգամավորը շեշետեց, որ էականն այն է, թե ինչ մեթոդներով պետք է հետ բերել պետությունից թալանածը։

«Այո պետությունից թալանելն աններելի է և թալանած յուրաքանչյուր կոպեկ պետք է վերադարձվի Հայաստանի հանրապետությանը, մենք այս գաղափարի կրողն ենք և պետք է նպաստենք դրա իարգործմանը, բայց դա չի կարող իրականացվել քաղաքական ճանապարհով»,- հայտարարեց Հարությունյանը։

 Նա շեշտեց, որ դրա իրականացման միակ ճանապարհը պետք է լինի իրավականը և օրենքում ձևակերպված  տարբերակը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տալիս։

 Խոսելով դատական համակարգից՝ Հարությունյանը հիշեցրեց, որ ՔՊ-ն ժամանակին դատարաններ էր շրջափակում և յուրային դատավորներ նշանակում,իսկ դատավորները իրենց զգում են ոչ պաշտպանված, քանի որ ոչ յուրային դատավորներին կարգապահական վարույթներվ հասնում են լիազորությունների դադարեցման։

Պատգամավորը շեշտեց, որ դատական համակարգը կախյալ վիճակում է գործադիր իխանությունից և ոչ յուրային դատավորները՝ հիմնականում Վարչական դատարաններում գերծանրաբեռնվում են գործերով, որպեսզի հետագայում կարգապահական վարույթներով ազատեն պաշտոնից։

Իր խոսքի ավարտին Հարությունյանը ողջունեց բոլոր քաղբանտարկյալներին՝ նշելով, որ իր երկարամյա փաստաբանական գործունեության ընթացքում երբեք Հայաստանում նման քանակությամբ քաղբանտարկյալներ չեն եղել։ 

  • Կիսվել: