կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ապարանում վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ապարանում վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք

«Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ։ Հայտնում է ոստիկանությունը։

Ապարանի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին, որ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում տուժածին դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին ու ձերբակալվել։

49-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: