երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. ՄԻՊ

Անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրապարակում է փաստերով վերլուծություն Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի անօրինական (unlawful) տեղակայումներից և անօրինական (unlawful) ամրացման աշխատանքներից մեկի վերաբերյալ:
 
Նա նշել է. ՛՛Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատացված 200 հա տարածքից, որից 75-ի վրա կառուցել է երկու հողմակներ, ապօրինաբար (unlawfully) զրկվել է գործարարությամբ զբաղվելու իրավունքից, իսկ կրած վնասը, իր հաշվարկով, 5 միլիոն դոլար է:
 
Ավելին, ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. վտանգված է պարբերական գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը, մարդիկ զրկված են սեփականության իրավունքից ու գյուղատնտեսությամբ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
 
Այս փաստերը կուղարկվեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀԿ-ներին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով:
 

  • Կիսվել: