հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` քննելու իր ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` քննելու իր ինքնաբացարկի միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ:

Նշենք, որ որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16:45-ին:

Ալումյանի պնդմամբ՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են. սույն գործը քննելու համար Աննա Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել և հետո` նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Հավելենք նաև, որ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել է նաև տուժողներից մեկի պաշտպանը։

Աննա Դանիբեկյանը նախկինում մերժել էր երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։

 

  • Կիսվել: