հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը

Անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։

ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։ Բացի այդ, անկանխիկ վճարում կատարելու դեպքում էապես նվազում է միջնորդավճարը։

Ավելորդ հերթերից խուսափելու և հնարավորինս արագ սպասարկվելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝ քարտային տարբերակով կամ բջջային հավելվածների միջոցով։

  • Կիսվել: