ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի հետ

«Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի հետ

«Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Միհրան Պողոսյանի (կամ նրա ներկայացուցչի) կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի հետ:

Մասնավորապես, Միհրան Պողոսյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանք ստանալու նպատակով, ըստ առկա տվյալների, մեզ համար անհայտ անձանց կողմից պատրաստվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի «0089-ОД» կեղծ հրամանը և նույն ԲՈւՀ-ի՝ «թիվ 1427» կեղծ տեղեկանքը:

Նշված փաստաթղթերի կեղծ լինելը հիմնավորվում է նրանով, որ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանը հերքել է դրանց գոյությունը:

Նշված կեղծ փաստաթղթերով Միհրան Պողոսյանն ուզում էր հիմնավորեր, որ Ռուսաստանում գտնվել է ոչ թե հետախուզումից թաքնվելու, այլ ուսման նպատակով:

Այս տեղեկանքի ֆեյք լինելը բացահայտվելուց հետո Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը մեկ այլ ԲՈւՀ-ի տեղեկանք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի իսկությունը դեռ պետք է պարզել, բայց նախքան այդ, այդ այլ ԲՈւՀ-ի տեղեկանքի հիման վրա Միհրան Պողոսյանն արդեն պատգամավորի թեկնածու է:

  • Կիսվել: