հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՆ տեղակալը մասնակցել է «Բիզնեսի հասանելիությունը արդարադատությանը եւ մրցակցության մասին օրենքի ընթացակարգը» խորագրով համաժողովին

ԱՆ տեղակալը մասնակցել է «Բիզնեսի հասանելիությունը արդարադատությանը եւ մրցակցության մասին օրենքի ընթացակարգը» խորագրով համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Բիզնեսի հասանելիությունը արդարադատությանը եւ մրցակցության մասին օրենքի ընթացակարգը» խորագրով համաժողովին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Փոխնախարար Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարեւորությունը՝ գործարար համայնքի հետ երկխոսություն անցկացնելու տեսանկյունից՝ բիզնես միջավայրի խնդիրները վեր հանելու եւ դրանց համար լուծման ճանապարհներ գտնելու համար: Մասնավորապես, շեշտադրվել են ներկայումս միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ Արդարադատության նախարարության կողմից արբիտրաժային կենտրոն ստեղծելուն ուղղված քայլերը, ինչպես նաեւ՝ դատական եւ հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, որոնք դրական ազդեցություն կունենան բիզնես ոլորտի գործունեության վրա:

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ), Լեգելատա իրավաբանական գրասենյակի եւ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի՝ (IRZ) կողմից իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ԵՄ ծրագրի, «Էքսպերտիզ Ֆրանս»-ի եւ Լատվիայի դատական մարմնի համագործակցությամբ:

  • Կիսվել: