ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամուլսարի տնակներն ապամոնտաժվում են (ուղիղ)

Ամուլսարի տնակներն ապամոնտաժվում են (ուղիղ)

Ամուլսարում կրկին բողոքի ակցիա է, որը մեկնարկել էր չորս օր առաջ, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում երեկ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճշտել են, նամակ են գրել, և պարզվել է, որ «Լիդիան Արմենիա»-ն սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, սխալ կետում են տեղադրել, ասել են, որ վաղը կգան և կուղղեն սխալը:

Այս պահին ընթանում է ակցիան, ցուցարարները պահանջում են կատարել խոստումն ու տանել վագոն-տնակը:

  • Կիսվել: