հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը. ՀՀ ՄԻՊ

Ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը քիչ առաջ ճեպազրույցում ասաց, որ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում ունենք սպանվելու և վիրավորվելու դեպքեր:

Նա նշեց. ՛՛Ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը: Առաջին օրվանից թիրախավորվում են խաղաղ բնակչությունը, բնակելի վայրերը:

ԱԹՍ-ները հենց քաղաքացիական բնակչությանը վնասներ պատճառելու նպատակ ունեն:

Գեղարքունիքում դրանք օգտագործվել են երեկոյան ժամերին, երբ մարդիկ տանն են, Հայաստանի դեպքում ԱԹՍ-ները օգտագործվում են քաղաքացիական այն օբյեկտների դեպքում, որոնք մարդաշատ են: Այդ հարձակումները նպատակ են հետապնդում պատճառել այնքան մեծ վնաս, որքան հնարավոր է:

ՀՀ դեպքում մենք ունեցանք մեկ սպանության դեպք, վիրավորներ, տների այրման դեպքեր:

Լար-160 և Սմերչ համազարկային կրակի հրթիռներ են օգտագործվում, որոնք միջազգայնորեն արգելված զինատեսակներ են, սրանցով հնարավոր չէ տարբերակել քաղաքացիական օբյեկտը զինվորական, ռազմական օբյեկտից:

Այդ զինատեսակներով թիրախավորվում են խիտ բնակեցված քաղաքները, օրինակ՝ Ստեփանակերտը, Հադրութը, այդ կերպ խեղումները, որոնք պատճառվում են մարդուն, հնարավոր չէ կանխարգելել:

Ադրբեջանի մտադրությունների նենգ բնույթը վերհանելու համար տարբեր ապացույցներ ունենք, որոնք հիմնավորված են որպես փաստ:

Վարձկանների օգտագործման արգելքն ամրագրված է միջազգայնորեն, նրանք սպառնալիք են մարդու իրավունքներին:

Նաև առկա է հսկայածավալ ատելության խոսք էթնիկ հայերի նկատմամբ, սա միշտ եղել է, բայց սեպտեմբերի 27-ից սկսած ավելի համակարգված բնույթ է կրում:

Ակնհայտ է, որ խոսքը ահաբեկչական մեթոդների կիրառման և էթնիկ զտումների մասին է:

Կոչերով, ելույթներով նման իրավիճակը կանխել հնարավոր չէ, այս ամենը հումանիտար աղետի է հանգեցնում արդեն՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: