հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Արտաքին հետախուզական ծառայության գործառույթները

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Արտաքին հետախուզական ծառայության գործառույթները

Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով նոր ծառայության ստեղծման մանրամասները։

«Դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: