ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԻՆ-ում կոռուպցիոն շղթայի քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է

ԱԻՆ-ում կոռուպցիոն շղթայի քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կոռուպցիոն շղթայի վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրյալների շրջանակը ընդլայնվել է՝ 8-ից հասնելով 20-ի:

Տեղեկությունը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների արդեն նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորվել են, մյուսները՝ ստորագրությամբ ազատ արձակվել:

Փիլոյանը, որն անազատության մեջ է մարտի 30-ից, մեղադրվում է մի քանի դրվագով կաշառք ստանալու համար, ԱԻՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ կաշառք ստանալուն հանցակցելու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

  • Կիսվել: