ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ահազանգ ստացվել է, հանգամանքները պարզվում են. ոստիկանությունը՝ Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա տեղի ունեցած հարձակման մասին

Ահազանգ ստացվել է, հանգամանքները պարզվում են. ոստիկանությունը՝ Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա տեղի ունեցած հարձակման մասին

Ինչպես Infoport.am-ն արդեն տեղեկացրել էր, 168.am-ը հայտնել էր, որ երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, կայքի տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից միջադեպի վերաբերյալ հայտնում են, որ ահազանգ է ստացվել ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

  • Կիսվել: