Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն. Պաշտպան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Այս մասին հայտնում է Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը՝ նշելով, որ Հովսեփյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Այս պահին նրա մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ, որի ավարտից հետո փաստաբանները հանդես կգան հայտարարությամբ՝ ներկայացնելու մեղադրանքների սնանկությունը։
Պաշտպանական կողմը քննարկում է ձերբակալման իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հարցը։