հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ագարակի մաքսային պահեստի փակման հետ կապված դիմել ենք Վարչական դատարան. Մխիթար Զաքարյան

Ագարակի մաքսային պահեստի փակման հետ կապված դիմել ենք Վարչական դատարան. Մխիթար Զաքարյան

Ագարակի մաքսային պահեստը չի աշխատում, և ՛՛Ագարակ տերմինալ՛՛ ՍՊԸ-ն իր տարածքով պատկանում է իմ ընտանիքին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Մեղրի համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դա իմ տիկնոջ սեփականությունն է, որը նաև իրականացնում է կառավարումը, իսկ հիմա, իմ կարծիքով, ՊԵԿ-ի կողմից անհիմն և ապօրինի հրամանով ընկերությունը չի գործում։

Դիմել ենք վարչական դատարան, արդեն որոշակի գործընթացներ կան և տեսնելով վերջին տարիների դատական իշխանությունների անաչառությունը, իրենց նվիրվածությունը օրենքին, մեծ հույս ունենք, որ արդարությունը կվերականգնվի՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագարակի մաքսային պահեստի լիցենզիան ժամանակավոր դադարեցվել էր։ Որպես պատճառ՝ նշվել է ուղեբեռների ռենտգեն սարքավորման անջատված լինելը:

 

  • Կիսվել: