երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական․ Արման Թաթոյան

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական․ Արման Թաթոյան

Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել և ցանկացած իրենց մոտ գնվող մարդ ռազմագերի է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մանիպուլատիվ հայտարարություններ է անում:

Նա նշեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորեն, սակայն նրանք այս ամենն անում են:

«Իրենք հատուկ են անում, որ մեր հասարակությունում վիճակը լարված պահեն, քանի որ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ բոլոր վերադարձած գերիներին իրենք տեսել են:

«Ես անձամբ տեսել եմ, առանձնազրույցեր արել ենք, ես լիարժեք տիրապետում եմ՝ այնտեղ ինչ է կատարվածում, պահվածքը, իրենց վերաբերմունքը»,-ասաց նա և նշեց, որ չի կարող այդ ամենը հրապարակել:

 

  • Կիսվել: