հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ադրբեջանում դատախազը հայ ռազմագերիների համար 12 տարվա ազատազրկում է պահանջում. վճիռը կհրապարակվի վաղը

Ադրբեջանում դատախազը հայ ռազմագերիների համար 12 տարվա ազատազրկում է պահանջում. վճիռը կհրապարակվի վաղը

Այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանի պետական սահմանը ՛՛խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու համար՛՛ մեղադրվող հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դատախազը նրանց համար 12 տարվա ազատազրկում է խնդրել։

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի վաղը:

Հիշեցնենք, որ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։

Նույն օրը հայտնի էր դարձել, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։

  • Կիսվել: