հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում ցույցերի ժամանակ հնչած հայատյաց վանկարկումներն արտացոլվելու են մեր զեկույցներում. ՄԻՊ

Ադրբեջանում ցույցերի ժամանակ հնչած հայատյաց վանկարկումներն արտացոլվելու են մեր զեկույցներում. ՄԻՊ

Ատելության շարժառիթով կատարվող արարքներն ամենադաժանն են լինում, Ադրբեջանում առկա է պետական աջակցություն վայելող ատելության քաղաքականություն: Այս մասին այսօր, խոսելով Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի մասին, ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Մենք արձանագրել ենք այն հայատյաց վանկարկումները, որոնք արտացոլվելու են մեր զեկույցներում: ՄԻՊ-ն ունի հատուկ կարգավիճակ, մենք միջազգային լայն ներգրավվածություն ունենք, հարցեր կան, որ համամարդկային նշանակություն ունեն, որոնք տարածաշրջանի վրա են ազդում:

Հայության, հայի հետ կապված բարձր ատելություն կա, նման հարցերը, իհարկե, տեղ են գտնում մեր թիրախային զեկույցներում՛՛,-հավելեց նա՝ ընդգծելով, որ եղել է Տավուշում, տեղում ծանոթացել իավիճակին, զրուցել մարզպետ Հայկ չոբանյանի հետ, փաստեր հավաքել, որոնք էլ զեկույցի տեսքով կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին՝ ցույց տալու համար իրական վիճակը հայկական բնակավայրերում՝ Ադրբեջանի կողմից սահմանին իրադրությունը սրելու հետևանքով: 

  • Կիսվել: