հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանում ավարտվել է եւս 26 հայ ռազմագերիների գործով «հետաքննությունը»

Ադրբեջանում ավարտվել է եւս 26 հայ ռազմագերիների գործով «հետաքննությունը»

Ադրբեջանում շարունակվում է լկտի ֆարսը` հայ ռազմագերիների« քրեական հետապնդման» տեսքով: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են եւս 26 հայ ռազմագերիների առնչությամբ «նախաքննության» ավարտի մասին:

«Անդրանիկ Միքայելյանին, Սեդրակ Սողոմոնյանին, Ռաֆիկ Կարապետյանին եւ մյուս, ընդհանուր առմամբ, 26 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ ահաբեկչություն, զենք պահել, պետական սահմանի ապօրինի հատում եւ այլն»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ դատարան էին ուղարկվել 14, այնուհետեւ 13 հայ ռազմագերիների դեմ «քրեական գործերը», գրում է news.am-ը:

 

  • Կիսվել: