չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ադրբեջանի օմբուդսմենը հրաժարվում է քննարկել հայ գերիների իրավունքների հարցը․ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի օմբուդսմենը հրաժարվում է քննարկել հայ գերիների իրավունքների հարցը․ՀՀ ՄԻՊ

Մենք երբեք չենք դադարել աշխատել մեր 33 տղաների՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Տղաներին այցելում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, այլ միջնորդներից փորձում ենք հավելյալ տեղեկություն ճշտել։ Փորձում եմ տեղեկություն ստանալ նաեւ ադրբեջանական կոլեգիայից, որը պետք է լինի ապաքաղաքական եւ հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց երբեք կապի մեջ չի մտնում։ Ես կոլեգիային գրել եմ  սեպտեմբերի սկզբին, ինչպես նաեւ սեպտեմբերի 13-ին, եւ խնդրեցի կարճ զրույց անցկացնել, բայց՝ ապարդյուն։ Սեպտեմբերյան իրադարձությունները չեն փոխել մեր առաջնահերթությունները, բոլոր տղաները հավասարապես մեր ուշադրության կենտրոնում են»,-նկատեց օմբուդսմենը։ 

  • Կիսվել: