կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և դատարան է փոխանցել Հովագիմյանի ու Ղազարյանի գործը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և դատարան է փոխանցել Հովագիմյանի ու Ղազարյանի գործը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել ՛՛հայկական դիվերսիոն խմբի՛՛՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:

Ինչպես հայտնում են Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից՝ երկու հայ զինծառայողները մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ:

Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին։

  • Կիսվել: