երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»․ Մարուքյան

Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին փոխանակել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների հետ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում․ 

«Եթե փոխանակում, ապա միայն ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ. Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարտակերտի մի  բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է  ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս 
բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված 
հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:

  • Կիսվել: