շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանցիների «վերադարձը» ժողովրդագրական վտանգներ է պարունակում Հայաստանի համար. իրավաբան

Ադրբեջանցիների «վերադարձը» ժողովրդագրական վտանգներ է պարունակում Հայաստանի համար. իրավաբան

Հայաստանը կարող է ՀՀ-ում ադրբեջանցիների անվտանգ ապրելու երաշխիքներ տալ։ Այլ հարց է, թե ինչպես կարող է դա անդրադառնալ երկրի անվտանգության վրա։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով երբեւէ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին հարցին։

«Հայաստանում ատելության քաղաքականություն չի իրականացվում, եւ մենք հանդուրժող ենք օտարերկրացիների հանդեպ, այդ թվում եւ ադրբեջանցիների։ Ադրբեջանցիների կյանքը ՀՀ-ում սպառնալիքի տակ չի գտնվում։ Բայց այս հարցի քննարկման ժամանակ անհրաժեշտ է հիշել Ադրբեջանում հայերի անվտանգության հարցի մասին, առաջին հերթին պատմական հայրենիքի տարածքում։ Եթե Ադրբեջանի իշխանությունները դա չեն արել, ապա ինչ սկզբունքով է Հայաստանը բացելու սահմանները ադրբեջանցիների համար, այն դեպքում, որ դա հղի է լրջագույն հետեւանքներով։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է մեր սահմանների հանդեպ  հավակնություններին»,- հիշեցրել է փորձագետը՝ կասկած հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները չեն հաշվարկել նման մոտեցման ռիսկերը։

Սահակյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիների զանգվածային մուտքը կհանգեցնի ժողովրդագրական հետեւանքների, եւ մենք կարող ենք հայտնվել փոքրամասնության վիճակում մեր իսկ հայրենիքում։ Այսպիսով, նրանք կարող են նաեւ քաղաքական ազդեցություն ունենալ։ Այդ հնարավորությունները իշխանությունները պետք է հաշվի առնեն, նախազգուշացրել է Սահակյանը՝ կոչ անելով բացառել ռիսկերը պետականության համար։

  • Կիսվել: