երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ծեծկռտուք և դանակահարություններ` Աբովյանի գիշերային ակումբներից մեկի մոտ

Ծեծկռտուք և դանակահարություններ` Աբովյանի գիշերային ակումբներից մեկի մոտ

Shamsyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին պարեկները Կոտայքի մարզում ոչ միայն կանխել են մի խումբ անձանց միջև ծեծկռտուքը, այլև առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիճաբանության մասնակիցներից 3 հոգու, որոնցից 2-ը՝ դանակահարված վիճակում, և հայտնաբերել են նաև ատրճանակ, ու կարողացել են վնասազերծել կասկածյալներից մեկին:

Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 24 հասցեում գործող ակումբներից մեկի դիմաց ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նոյեմբերի 1-ին՝ կեսգիշերին մոտ «Moon» ակումբի անվտանգության աշխատակիցների ու մի քանի հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ գործի են դրվել սուր կտրող ծակող առարկաներ, ինչի պատճառով էլ 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև Hummer, Audi Q7, Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենաներ, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, պատկանում են կռվի մասնակիցներին:

  • Կիսվել: